Ուկրաինայում արձանագրվել է խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերի կտրուկ աճ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով զոհված և տուժած խաղաղ բնակիչների թվի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին ներկայացված զեկույցի համաձայն՝ 2022 թ. փետրվարի 24-ից մինչև 2024 թ. օգոստոսի վերջը Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը կազմել է առնվազն 24 614, իսկ զոհվածներինը՝ 11 743 մարդ։

«2024 թ. օգոստոսին Ուկրաինայում առնվազն 184 խաղաղ բնակիչ է զոհվել, 856-ը՝ վիրավորվել, ինչն այդ ամիսը դարձնում է 2024 թվականին զոհերի քանակով երկրորդը՝ հուլիսից հետո», - նշում են ամենամսյա զեկույցի հեղինակները։ 

Նրանց տվյալներով` հուլիսին սպանվել է առնվազն 219 քաղաքացիական անձ և վիրավորվել 1018-ը:

Քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված տուժածների մեծ թիվը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը կապում է բազմաթիվ զանգվածային միջադեպերի հետ, որոնք հանգեցրել են զոհերի, մասնավորապես, Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում և Խարկովում, ինչպես նաև ամենօրյա գրոհների հետ առաջնագծի մերձակայքում, հատկապես Դոնեցկի մարզում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում