«Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից Դելի և հակառակ ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական ավիաուղիներ»-ը նոյեմբերի 15-ից կսկսի ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Հնդկաստան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը։ 

Յուրաքանչյուր օդանավակայանի համար նշվում է տեղական ժամանակը

Մոսկվայից («Շերեմետևո» օդանավակայան) դեպի Դելի տրանսֆերային թռիչքները՝ ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով։

«Հայկական ավիաուղիներ»-ի առավելություններն են.

• Ձեռքի ուղեբեռ 1 հատ մինչև 7կգ - 55x40x20սմ.

• 90% զեղչ՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար

• 15% զեղչ՝  2-ից 12 տարեկան երեխաների համար 

•Նախքան մեկնումը տոմսը փոխանակելու և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն։ 

«Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և ավիատոմսերի վաճառքի գրասենյակներում։

«Հայկական ավիաուղիներ»- ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայում ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և Կազան։

Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են թռիչքների անվտանգության ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալությունը։ 

Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, ինչպես նաև Երևանից իրականացվող թռիչքների բազայի հիման վրա՝ տարանցիկ, հարմարավետ չվերթների ընդլայնման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի