Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիֆոռա» ընկերություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է նորարարական համապարփակ կառավարման համակարգ առաջարկող «Սիֆոռա» ընկերություն, որը պետական և հանրային ոլորտների ղեկավարներին տրամադրում է տեխնոլոգիաներ և գործընթացներ՝ ընթացիկ և հատկապես արտակարգ իրավիճակներն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Նախարարը «Սիֆոռայի» համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Մանասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և սպասվող ծրագրերին: «Սիֆոռա» համակարգը մեկտեղում է հրամանավորման, հրահանգման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման ու վերլուծության ենթահամակարգերը, ունի ապակենտրոնացված ճարտարապետություն, թույլ է տալիս ծրագրին ինտեգրել տարբեր սարքավորումներ՝ անկախ իրենց տեսակից և արժեքից։ Այս հարթակը հանրային անվտանգության, պաշտպանական և արտակարգ իրավիճակներով զբաղվող կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել իրենց հիմնական առաքելությունները արագ փոփոխվող և բարդ իրավիճակներում:

Ներկայացվել է նաև ընկերության կողմից բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վերլուծական շտեմարանը, որը նպաստում է արդի աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համակարգի ստեղծմանը: Նախարարը բարձր է գնահատել ընկերության այս աշխատանքը ևս՝ ընդգծելով դրա կարևորությունը հատկապես էական փորձագիտական, վերլուծական բովանդակություն տրամադրելու համատեքստում:

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը խոսել է նախարարության ծրագրերից, մասնավորապես, ռազմարդյունաբերական և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտից: Նա նշել է, որ ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերը ոլորտում էական արդյունքների հասնելու համար: 

Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է նման ձևաչափով  հանդիպումների կազմակերպումը, ինչը էականորեն կնպաստի  ոլորտի հետ համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում ձեռք են բերվել պայմանավորվածություններ: 

Հատկանշական է, որ «Սիֆոռան» փորձարկվել է տարբեր զորավարժություններում և իրական մարտական իրավիճակներում:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ