Իտալիայի վարչապետն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է վարչապետ Մելոնիի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

«Իտալիայի վարչապետը վերահաստատել է Հռոմի հանձնառությունը կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նպատակ ունենալով հասնել տևական խաղաղության»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Իտալիայի վարչապետը նաև ընդգծել է, որ Եվրամիության դերն այս գործընթացի անբաժանելի մասն է, և որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել ողջ տարածաշրջանի համար՝ նաև կապի առումով։

Հայերեն العربية English Türkçe

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ

Վարչապետը երկաթուղիների միացման անհրաժեշտությամբ է բացատրել Ադրբեջանի հետ ԹՐԻՓՓ-ի տեխնիկական համաձայնեցումները

Փարիզում ոստիկանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում՝ երկրում շարունակվող ցույցերի ֆոնին

Հայաստանը թակարդից հանել ենք. Փաշինյան

Վարչապետը հարավում սահմանազատումը համարում է ԹՐԻՓՓ-ի իրագործման կարևոր հանգրվաններից մեկը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը

Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայից, Լիբանանից և Գազայից, մինչև սպառնալիքները լիովին չվերանան

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները բարձրաձայնել են Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրները