Մոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում ազնիվ միջնորդի իր դերից․ Սերգեյ Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից, ինչի վառ հաստատումներն են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, մասնավորապես՝ օգոստոսի 18-19-ին նրա պետական ​​այցը Ադրբեջան և հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում շեշտը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա, դրա վառ հաստատումն են»,- ասել է դիվանագետը։

Դեսպան Կոպիրկինն իր խոսքում հերթական անգամ նշել է, որ ռուսական կողմի և անձամբ Պուտինի շնորհիվ է, որ հաջողվել է կանգնեցնել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը։ 

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքներում բարգավաճմամբ ու խաղաղությամբ», - նշել է ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանը երկու դաշնակիցների (խմբ․ նկատի են առնվում Հայաստանն ու Ադրբեջանը) միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։ 

Հայերեն English Español Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA