Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

«Էսենբոգա» օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Դիմավորման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը, պաշտոնատար այլ անձինք։

«Էսենբոգա» օդանավակայանի Պատվո սրահում կարճ զրույցից հետո նախագահները գնացել են Թուրքիայի նախագահական համալիր։  

Հանդիպման ընթացքում Աբդել Ֆաթթահ աս-Սիսին նշել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների փոխադարձ բարձր մակարդակի այցերը արտացոլում են կողմերի ցանկությունը՝ նոր էջ բացել երկու երկրների բարեկամության և համագործակցության մեջ։

Երկկողմ բանակցություններից հետո Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները մասնակցելու են Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։

Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստից հետո նախատեսվում է երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությունը և համատեղ մամուլի ասուլիս։

 

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում