Կոլումբիայի խոշոր քաղաքներում բեռնատարների վարորդները փակել են մայրուղիները՝ բողոքելով վառելիքի գնի բարձրացման դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հազարավոր կոլումբիացիներ սեպտեմբերի 3-ին ստիպված են եղել ոտքով գնալ աշխատանքի, քանի որ վարորդները բեռնատարներով փակել են մի քանի մայրուղիներ՝ իրենց բողոքը հայտնելով դիզելային վառելիքի գնի բարձրացման դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Բեռնատարների վարորդների արհմիությունները հայտարարել են, որ կառավարության ծրագրերը՝ վերացնելու դիզելային վառելիքի սուբսիդիաները, իրենց բիզնեսները կհասցնեն սնանկացման եզրին, իսկ նախագահ Գուստավո Պետրոյի վարչակազմը հայտարարել է, որ սուբսիդիաների կրճատումն անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար։

Օգոստոսի 31-ին Կոլումբիայի կառավարությունը դիզելային վառելիքի գինը բարձրացրել էր 50 ցենտով՝ հասցնելով յուրաքանչյուր գալոնի դիմաց 2,90 ԱՄՆ դոլարի։ Ի պատասխան դրա՝ արհմիություններն ամբողջ երկրում անցկացնում են ցույցեր, որոնք իրենց գագաթնակետին են հասել սեպտեմբերի 3-ին։ Ճանապարհներ են փակվել մայրաքաղաք Բոգոտայում, Մեդելյինում և Կալիում։ Բեռնատարների վարորդների ցույցերի հետևանքով նաև նվազել է մեծածախ շուկաներում սննդամթերքի քանակը։

Ըստ Կոլումբիայի ֆինանսների նախարարության՝ դիզելային վառելիքի սուբսիդիաները Կոլումբիայի կառավարության համար արժեցել են ամսական 240 միլիոն դոլար, որը վճարվել է պետական Ecopetrol նավթային ընկերությանը։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել