Քաղաքականություն

Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Մարիանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Չեխիայի բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են բարձր և բարձրաստիճան մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա խորացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների թիրախային նախաձեռնություններով և ծրագրերով հարստացմանը։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական ամրապնդումը։ Այս համատեքստում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին շարունակական աջակցության համար։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը առնչվող խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում