Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք  ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում