Մեր ժողովուրդների միջև կապերն անկասկած կամրապնդվեն. Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերան վստահություն է հայտնել, որ հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անա Օլիվերան նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Շատ շնորհակալ եմ, նախարար։ Հուսով եմ, որ հանդիպումը Ձեզ համար նույնքան արդյունավետ էր, որքան մեզ համար: Անկասկած, մեր ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն», - նշել է Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը։
Muchísimas gracias Canciller, deseo que para usted haya sido tan productivo como para nosotros el encuentro. Sin duda los lazos entre nuestros pueblos se verán fortalecidos. https://t.co/tSpkOZ7iMB
— Ana Olivera (@AnaO1001) August 30, 2024
Ավելի վաղ, X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ ունեցած հանդիպմանը՝ նշելով․ «Իսկապես հաճելի էր ընդունել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին: Հիանալի հնարավորություն էր վերահաստատելու մեր հաստատակամ կամքը՝ շարունակելու պատմականորեն բարեկամական հարաբերությունների զարգացումը մեր երկրների միջև»։
Գրառման մեջ Արարատ Միրզոյանը նաև վերհիշել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կողմերի միջև կայացած հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։