Սպորտ

Երևանում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից  հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝  նոյեմբերի 18-24-ը  Երևանում  կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի  37-րդ առաջնության  կազմակերպման և անցկացման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը:  ՀՀ ՊՆ զինծառայողները, 2014 թվականից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնությունների և խաղերի, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր: 

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները»,- նշված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի Հայաստանում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում ըմբշամարտի համար նախատեսված անհրաժեշտ գույքի համալրմանը և մարզական կառույցների վերականգնմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում