Միացյալ Նահանգներ

Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինը, փոխգործակցելով Վաշինգտոնի հետ, մշտապես կպաշտպանի երկրի ինքնիշխանությունն ու զարգացման շահերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը։

«Մեր ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի հաստատակամ պաշտպանության մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», - նշել է Սի Ծինփինը։ 

Նա նաև ասել է, որ թեև ԱՄՆ-ում և Չինաստանում իրադրությունը փոփոխություններ է կրել, սակայն երկու երկրների հարաբերությունների հաստատուն, առողջ և կայուն զարգացումն ապահովելու՝ Պեկինի նպատակը չի փոխվել։

Սի Ծինփինը հավելել է, որ Չինաստանը կշարունակի փորձել պահպանել «ավանդական բարեկամությունը չին և ամերիկացի ժողովուրդների միջև»։

Հանդիպումը կայացել է Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։

Սալիվանն իր պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան։ Ավելի վաղ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի, ինչպես նաև երկրի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսիայի հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում