Աշխարհ

ԵՄ-ն խորհուրդ է տվել երկարացնել Ուկրաինային ռազմական օգնության առաքելությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն խորհուրդ է տվել երկարացնել Ուկրաինային ռազմական օգնության առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը խորհուրդ է տվել ԵՄ անդամներին երկարաձգել ռազմական աջակցության առաքելությունը Ուկրաինա և հարմարեցնել Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ծրագրերը Կիևի պահանջներին համապատասխան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euractiv պարբերականը

«Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը խորհուրդ է տալիս վերապատրաստումը դարձնել ավելի համապատասխան մարտական ​​կարիքների համար՝ հաշվի առնելով դասընթացների և իրականության միջև առկա բացը մարտի դաշտում», - ասված է փաստաթղթի նախագծում

Նշվում է, որ մարտական ​​պայմաններում դասընթացների և իրականության միջև տարբերությունը կասկածի տակ է դնում ամբողջ ծրագրի արդյունավետությունը, մասնավորապես՝ Ուկրաինա վերադառնալուն պես զինվորների լրացուցիչ վերապատրաստում անցնելու անհրաժեշտության պատճառով։

Ըստ նշված նախագծի՝ Կիևի հիմնական պահանջներից մեկը ուսուցման տեղափոխումն է, եթե ոչ Ուկրաինայի տարածք, ապա ԵՄ սահմանամերձ շրջաններ։ Սակայն այդ գաղափարն, ըստ պարբերականի, դժվար թե ստանա ԵՄ բոլոր երկրների աջակցությունը։ Ծառայությունը նաև խորհուրդ է տալիս երկարաձգել ռազմական աջակցության առաքելությունը Ուկրաինա մինչև 2026 թվականի նոյեմբերը։

Ակնկալվում է, որ ԵՄ նախարարներն այս շաբաթ կքննարկեն առաքելության դերը ուկրաինական կողմի արձագանքների հիման վրա:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում