Աշխարհ

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Չիլիում ձյան առատ տեղումների և փոթորկաբեր քամու պատճառով 13 մարդ է զոհվել, ավելի քան 1400 մարդ գտնվում է ապաստարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է հարավամերիկյան երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային ծառայության տնօրեն Ալիսիա Սեբրիանը։

«Ցավոք, արդեն հայտնի է 13 մարդու մահվան մասին: Յոթ մարդ անհետ կորած է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ժամանակավոր ապաստարանի կարիք ունեցող չիլիացիների թիվը հասել է 1412-ի:

«63 005 մարդ մնում է կտրված արտաքին աշխարհից, հիմնականում՝ Ատակամայի և Կոկիմբոյի տարածաշրջաններում», - ասել է Սեբրիանը:

Ավելի վաղ այդ թիվը հասնում էր 104 504-ի։

Վերջին տվյալների համաձայն՝ վնասվել է ավելի քան 22 000 տուն, ավերվել է 81 բնակելի շենք: 87 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ավելի քան 180 000-ն՝ առանց ջրամատակարարման։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ առաջիկա օրերին տեղումները կնվազեն։

Ավելի վաղ Կոկիմբոյի տարածաշրջանում և Ատակամայի տարածաշրջանի Ուասկոյի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել՝ մթնոլորտային ճակատի անցման պատճառով։ Տարերքը մոլեգնել է նաև Չիլիի մյուս տարածաշրջաններում՝ երկրի  հյուսիսից մինչև Արաուկանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում