Եվրոպա

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և ԵՄ-ի պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։

«Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական թափ։ Իրավիճակը փոխվում է։ Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ և ավելի արագ արտադրել։ Մենք նաև կքննարկենք (խմբ.՝ ԵՄ-ին Ուկրաինայի) անդամակցությունը և այս ձմռան նախապատրաստական ​​աշխատանքները», - գրել է պաշտոնյան։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը գրում է, որ Կիև են ժամանել նաև Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։

Ըստ հրապարակման՝ այցը համընկնում է Ուկրաինայի պետականության և Կիևյան Ռուսիա - Ուկրաինայի մկրտման օրվա հետ, և Կիևի դաշնակիցները որոշել են այս կրկնակի տոնը նշել Ուկրաինայի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում