Աշխարհ

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն  Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով  ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի

Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Եվրահանձնաժողովը հաստատել է անօդաչու թռչող սարքերի համար նոր՝ 1 միլիարդ եվրոյի հատկացումը»,- ասել է ֆոն դեր Լայենը։  

Եվրահանձնաժողովն ավելի վաղ հաստատել էր նույն ծրագրի շրջանակում 10 միլիարդ եվրոյի ֆինանսավորում, որը նախատեսված է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ինքնաթիռների ձեռքբերման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում