Աշխարհ

Զելենսկին խոստացել է պատասխանել ՌԴ-ի զանգվածային հարվածներին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին խոստացել է պատասխանել ՌԴ-ի զանգվածային հարվածներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների վրա իրականացված զանգվածային գնդակոծությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում Զելենսկին հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։ 

Նա հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել 3 զոհի մասին։

«Այս և մնացած բոլոր հարձակումների համար մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն կարող մնալ», - ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ, ռուսական ուժերն «Ուկրաինայի քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների վրա են արձակել ավելի քան 90 օդային թիրախ», այդ թվում՝ 81 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ ​​հրթիռներ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում