Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին՝ անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։
دیروز و امروز همچنین وزرای امور خارجه جمهوری آذربايجان و ارمنستان در تماس تلفنی به اینجانب تبریک گفتند. منطقه قفقاز برای جمهوری اسلامی ایران اهمیت ژئوپلیتیک و راهبردی دارد. قرابتهای تاریخی، فرهنگی و جغرافیایی اهمیت گسترش روابط با کشورهای این منطقه را دوچندان کرده است.
— Seyed Abbas Araghchi (@araghchi) August 25, 2024
«Հեռախոսազրույցների ժամանակ ինձ շնորհավորել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն», - ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։