Իրան

Իրանի արտգործնախարարն անխուսափելի է համարել պատասխանն Իսրայելին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարն անխուսափելի է համարել պատասխանն Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի պաշտոնակից Անտոնիո Տայանիի հետ կայացած հեռախոսազրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությանը կլինի անխուսափելի, ճշգրիտ և հաշվարկված…. Ի տարբերություն սիոնիստական ​վարչակարգի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման, թեև չի էլ վախենում դրանից», - մեջբերված է Արաղչիի խոսքն Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 

Տայանին իր հերթին բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության առնչությամբ։

Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել է Թեհրանում Իրանի նախագահի երդմնակալության արարողությունից հետո իր տանը հասցված հարվածից։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել են, որ Հանիյեն զոհվել է մոտ 7 կգ զանգվածի մարտագլխիկով փոքր հեռահարության արկի պայթյունից։ Իրանը և ՀԱՄԱՍ-ը նրա սպանության մեջ մեղադրել են Իսրայելին, որը ո՛չ, հերքել, ո՛չ հաստատել է իր առնչությունը դրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում