Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ով օգոստոսի 24-ի երեկոյան ձերբակալվել է Ֆրանսիայում, կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ֆրանսիացի լրագրող Կիրիլ Ամուրսկին՝ հավելելով, որ նա չի կարող ապաստան խնդրել Ֆրանսիայում, քանի որ հանդիսանում է այդ երկրի քաղաքացի:
Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր գտնվում։
Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով:
Non, #Durov ne peut pas faire de demande d’asile en France puisqu’il est français.
— Cyrille Amoursky (@AmourskyCyrille) August 24, 2024
Il risque jusqu’à 20 ans de prison et sera face au tribunal demain soir.
Seule la France avait émis un avis de recherche à son encontre. pic.twitter.com/Z7GSeCywGQ