Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 23-ին այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և քննարկել ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր այցելել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։

Շնորհավորել եմ կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։

Այնուհետև խորհրդակցություն եմ անցկացրել Կոմիտեում։

Քննարկել ենք ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր»,- գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՏԿԵ նախարարը՝ հավելելով, որ Կոմիտեի նախագահը զեկուցել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում