Տնտեսություն

«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել

1 րոպեի ընթերցում

«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Գերատեսչությունում նշեցին նաև, որ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ի ցերեկը ուկրաինական զինուժը Storm Shadow թևավոր հրթիռով հարվածել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում գործող «Կավկազ» նավահանգստին, որտեղ գտնվող «Ակվատրեյդեր» լաստանավը բռնկվել ու կարճ ժամանակ անց խորտակվել է: Այն տեղափոխում էր 30 բաք վառելիք: Բռնկված հրդեհի ճիրաններում է հայտնվել մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նավահանգստին պատճառվել է զգալի վնաս:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է լաստանավի անձնակազմի 17 անդամների փրկվելու մասին: Վերջին տեղեկություններով՝ 1 մարդու գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում