Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը  X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ 

«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի  Սեյեդ Աբբաս Արաղչի՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման համար։ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում