Տնտեսություն

Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ

1 րոպեի ընթերցում

Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:  

«Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց:

Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար»,- գրել է վարչապետը։

Նա նշել է, որ ներկայումս կառուցվել են երկու արտադրական մաս, ևս երկուսի գործարկումը նախատեսվում է։ 

Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում