Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են երկրի հյուսիսում գտնվող էներգետիկա ենթակառուցվածքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են երեք բալիստիկ հրթիռ և 26 ԱԹՍ-ներից 25-ը, որոնք արձակվել են երկրի ինը շրջանների ուղղությամբ։

Հյուսիս-արևելյան Սումիի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին, խոցվել է էներգետիկ օբյեկտ, որի պատճառով 72 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։

Տեռնոպիլի շրջանում, ըստ տեղի իշխանությունների, հարվածների է ենթարկվել արդյունաբերական օբյեկտ, խոցվել է վառելիքի պահեստարան։ Տեռնոպիլի վրա ծխի սև ամպեր են կուտակվել, մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ։ 

Կիևը նույնպես ենթարկվել է հարվածների, սակայն լուրջ վնասներ և տուժածներ չկան։ 

Մոսկվան շարունակում է ավիահարվածներ հասցնել Ուկրաինային այն բանից հետո, ինչ ուկրաինական ուժերն օգոստոսի 6-ին մտել են ՌԴ Կուրսկի մարզ: Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ երկրի զինված ուժերը Կուրսկում գրավել են 92 բնակավայր և ավելի քան 1250 քառ. կմ տարածք։ Ռուսական ուժերն իրենց հերթին հայտնել են Ուկրաինայի արևելքում որոշակի առաջխաղացման մասին։ 

Ռուսաստան

Ռոստովի մարզի նավթապահեստում ԱԹՍ-ի գրոհից հետո բռնկված հրդեհը սաստկացել է

 

Հայերեն Français Русский

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր