Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներ են վիրավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մի քանի զինծառայողներ են վիրավորվել երկրի հարավում իսրայելական հարձակման հետևանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ խաղաղապահ ուժերի՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր ավելի վաղ պարեկություն կատարելիս երեք խաղաղապահներ թեթև վիրավորվել են, երբ հարավային Լիբանանի Յարին շրջանում պայթյուն է տեղի ունեցել նրանց մեքենայի մոտակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդգծվում է, որ մեքենան հստակորեն կրել է ՄԱԿ տարբերանշանը։
Նշվում է, որ բոլոր պարեկայինները վերադարձել են խաղաղապահ ուժերի բազա, և հետաքննություն է սկսվել դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ։
Earlier today, three peacekeepers on patrol were lightly injured when an explosion occurred near their clearly marked UN vehicle in the vicinity of Yarine, in south Lebanon All peacekeepers in the patrol returned safely to their base.
— UNIFIL (@UNIFIL_) August 18, 2024