Թրամփը չի բացառում, որ ընտրություններում հաղթելու դեպքում կբարելավի հարաբերություններն Իրանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես չեմ ցանկանում վատ վարվել Իրանի հետ։ Հուսով եմ, որ մենք կունենանք բարեկամական հարաբերություններ: Գուցե մեզ հաջողվի դրան հասնել, գուցե՝ ոչ», - ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանում միջուկային զենք ստեղծել։ 

«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ մենք բոլորս վճռական էինք այնպես անելու, որ նրանք միջուկային զենք չունենան, որովհետև հենց ունենան, կլինի բոլորովին այլ աշխարհ, բոլորովին այլ բանակցություններ», - ասել է նա:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն է։

Հայերեն فارسی Русский

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին