ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի ռազմական խորհրդական Ահմադ Ռեզա Աֆշարին զոհվել է վերքերից, որոնք նա ստացել էր Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Սիրիայում կոալիցիոն ուժերի հարվածից հետո Աֆշարին բուժում ստանալու նպատակով մի քանի օր առաջ տեղափոխվել էր Իրան։
Mehr-ը նշում է, որ իրանցի խորհրդականները Սիրիայում են երկրի կառավարության պաշտոնական հրավերով և կարևոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ պայքարի գործում սիրիացիներին օգնելու և երկրում կայունություն ու խաղաղություն հաստատելու հարցում։