Վրաստան

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում սահմանափակվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, թունելի փակման ընթացքում երթեւեկությունը կկազմակերպվի ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։

Նշված օրերին երթևեկության փոփոխությունը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգմամբ և վերահսկողությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում