Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 4,2 միլիարդ եվրո աջակցություն տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 4,2 միլիարդ եվրո աջակցություն տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 4,2 միլիարդ եվրո աջակցություն տրամադրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այս մասին գրառում է կատարել  X-ի իր միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ աջակցությունը տրամադրվել է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար:

«Պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ Ուկրաինային տրամադրել ենք մոտ 114 միլիարդ եվրոյի աջակցություն։ Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին»,- նշել է ֆոն դեր Լայենը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում