ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է ուղարկում Մերձավոր Արևելք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի Georgia ատոմային սուզանավը, ինչպես նաև արագացնել Abraham Lincoln ավիակրի տեղափոխումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որտեղ «հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ձեռնարկելու բոլոր միջոցներն Իսրայելի պաշտպանության համար», ինչպես նաև հայտարարել է «Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին»։

Մասնավորապես, Օսթինը նշել է, որ կարգադրել է արագացնել F-35C կործանիչներով Abraham Lincoln ավիակրի տեղափոխումն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի: Ընդ որում, արդեն տարածաշրջանում է գտնվում ամերիկյան Theodore Roosevelt ավիակիրը։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Theodore Roosevelt ավիակրից ինքնաթիռների մի մասը տեղափոխել է մերձավորարևելյան ռազմակայան. AP

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Օսթինը կարգադրել է CENTCOM-ի պատասխանատվության գոտի ուղարկել Georgia սուզանավը, որը հանդերձված է թևավոր հրթիռներով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Օսթինն ու Գալանտը քննարկել են իսրայելցի զինվորականների գործողությունները Գազայի հատվածում, քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու կարևորությունը, հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ գործարքի կնքման ջանքերը։ Բացի այդ, կողմերը քննարկել են «Իրանի, «Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ կապված այլ խմբավորումների ագրեսիան կանխելու փորձերը»։ 

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա: 

Իսրայելը չի մեկնաբանում Հանիյեի մահը, իսկ Շուքրի սպանությունը համարում է պատասխան Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրետակոծությանը, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին:

Հայերեն Русский

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը