Բրազիլիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում կործանվել է ուղևորատար ինքնաթիռ, որում եղել է  58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը։

Նշվում է, որ խոսքը ATR 72 մոդելի ինքնաթիռի մասին է, որը նախատեսված է մոտ 68 ուղևորի տեղափոխման համար։ Ինքնաթիռը ներքին թռիչք էր կատարում Կասկավելից Գուարուլհոս։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ պորտալը չի հաղորդում։

Հայերեն