Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը ռուսական և ուկրաինական ուժերի միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն չորս օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում «շարունակվում է ուկրաինական կազմավորումների ոչնչացման գործողությունը»։ 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ զինված ուժերը կանխել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի տարածքի խորքեր։ Նշվում է, որ օգոստոսի 6-ից մարզում շարունակվող մարտերի ընթացքում ուկրաինական ուժերը կորցրել են 945 զինվորականի, 102 միավոր զրահատեխնիկա։ 

Միևնույն ժամանակ տեղի իշխանությունները հաղորդում են, որ իրավիճակը Կուրսկում մնում է բարդ։ Սուջայի շրջանում բնակչության տարհանման աշխատանքներ են իրականացվում այն ժամանակ, երբ ուկրաինական ուժերի կողմից գնդակոծությունները փոքր-ինչ դադարում են։ 

Կուրսկի մարզում մարտական գործողությունների հիմնական կենտրոնում է Սուջա քաղաքը, որտեղ գտնվում է դեպի Եվրոպա գազի տարանցման գազաչափման կայանը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Կուրսկի մարզում տիրող դրությունը դասակարգել է որպես դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ։

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ նման որոշում է ընդունել կառավարական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ։ Դաշնային բնույթի արտակարգ իրավիճակի դեպքում տուժածներին և զոհերի ընտանիքներին, ինչպես նաև նյութական վնասներ կրած անձանց համար նախատեսվում է որոշակի ֆինանսական փոխհատուցում։

Ուկրաինայի զինված ուժերն առայժմ չեն մեկնաբանում Կուրսկի մարզում տիրող իրավիճակը։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ուկրաինական ուժերն ամրապնդվում են մարզի գրավված տարածքներում, իսկ առանձին հատվածներում ընդլայնում են վերահսկողության գոտին։ 

Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է, որ Կոնստանտինովկայում ռուսական ուժերի գնդակոծությունից 10 մարդ է զոհվել

 

Հայերեն ქართული Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը