Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է, որ Կոնստանտինովկայում ռուսական ուժերի գնդակոծությունից 10 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է, որ Կոնստանտինովկայում ռուսական ուժերի գնդակոծությունից 10 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի սուպերմարկետը և փոստը գնդակոծվել են ռուսական ուժերի կողմից։ Առնվազն 10 մարդ զոհվել է, 35 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի  նախարար Իգոր Կլիմենկոն։

Նա նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում՝ 1000 քառ. մ տարածքում, սակայն կրակն արդեն մարվել է։ Վնասվել են նաև բնակելի տներ, խանութներ, տասից ավելի ավտոմեքենա։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։ 

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել է, որ հարվածն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 14։06-ին։ Ըստ նրա՝ հարվածը հասցվել է X-38 հրթիռով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում