Ռազմական

Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կփոխանցի «Akash–1S» զենիթահրթիռային համակարգերը. Հայաստանը կդառնա դրանց առաջին օտարերկրյա գնորդը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կփոխանցի «Akash–1S» զենիթահրթիռային համակարգերը. Հայաստանը կդառնա դրանց առաջին օտարերկրյա գնորդը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defence Research Wing» հարթակը։

Լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։ Հաղորդվում է, որ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Տրամադրվելիք համակարգերը հանդիսանում են հնդկական «Bharat Dynamics Limited»-ի ընկերությունը։

«Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը:

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում