Մարզեր

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ջիլ գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շինհրապարակ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ջիլ գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շինհրապարակ

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է անցկացրել Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը շրջել է նորակառույց դպրոցի շենքում, զրուցել շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արել դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ։

Ջիլի միջնակարգ դպրոցի 100 աշակերտի համար նախատեսված նոր շենքը կառուցվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ պետական բյուջեի միջոցներով։

Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ 

2024 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 70 տոկոսով։

Նորակառույց դպրոցն ունենալու է մարզադահլիճ, նիստերի դահլիճ, մարզահրապարակ, համապատասխան դասասենյակներ, ճաշարան, խոհանոց։

Շինարարության մեջ հիմնականում ընդգրկված են տեղի բնակիչները։

Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 792 մլն դրամ։ 

Դպրոցի նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի դեկտեմբերին։

 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում