Podcast-ՍոցUp․Ուսանողներին որպես փորձնակ ընդունելիս՝ գործատուները պարտադիր պետք է պայմանագիր կնքեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով ներդրվել է փորձնակի նոր ինստիտուտը՝ համապատասխան կարգավորումներով։

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ 

«Գործատուին հնարավորություն է տրվում իր աշխատանքներում ներգրավել փորձնակների, նրանց հետ կնքել պայմանագիր։ Սա պայմանագրի նոր տեսակ է, այն աշխատանքային չէ, և նրանց հարաբերությունները աշխատանքային  հարաբերություններ չեն։ Անգամ Պետեկամուտների կոմիտեում գրանցման առանձին հայտի դաշտ է բացվել, որտեղ նրանք առանձին հենց որպես փորձնակ են գրանցվելու և համապատասխան պայմանագիր են կնքելու գործատուի հետ»,-պարզաբանեց Սարգսյանը՝ հավելելով, որ հստակ ընդգծվել է նաև, թե ովքեր կարող են փորձնակ լինել։ 

 Նա մանրամասնեց, որ փորձնակ կարող են լինել ինչպես բուհերի, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները և նոր շրջանավարտները, որոնց ավարտելու մեկ տարին դեռ չի լրացել։

Փորձնակի պայմանագիրը նույն գործատուի մոտ կնքվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան 2 ամիս ժամկետով։ Փորձնակի նոր պայմանագիր հնարավոր է կնքել այլ գործատուների հետ, բայց նույն ժամանակահատվածով ու պայմաններով, ինչ առաջինի դեպքում։

«Փորձնակը չի կարող աշխատել շաբաթական 20 ժամից ավելի և չի կարող փորձնակության մեջ ներգրավվել 5 անգամից ավել»,-ներկայացրեց Սարգսյանը՝ հավելելով, որ ամրագրված կարգավորումներով փորձնակների թիվը չի կարող գերազանցել կազմակերպության աշխատողների 10 տոկոսը։ 

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ այդ կարգավորումներով գործատուին հնարավորություն է ընձեռվում մի կողմից  տեսնել փորձնակների ընդունակությունները, նրանց սովորեցնել կամ դարձնել իրենց կադրը, իսկ մյուս կողմից՝ նրանք չեն կարողանա այդ կարգավորումը չարաշահել՝ դիմողներին ամիսներով, տարիներով որպես փորձնակ պահելով ու չվճարելով ։  

Այդ ընթացքում գործատուն կարող է նաև վարձատրել փորձնակին։ ՊԵԿ-ում հայտը ներկայացնելիս՝ գործատուն պետք է հայտնի՝ վարձատրությա՞ն, թե՞ անվարձահատույց տարբերակով է ընդունել փորձնակին։ 

Առավել մանրամասն՝ Podcast-ում (05:48-ր-ից․)։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ