Փոդքասթ

Podcast-ՍոցUp․ Ժողովրդագրական ռազմավարության նպատակներից է նաև արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը

2 րոպեի ընթերցում

Podcast-ՍոցUp․ Ժողովրդագրական ռազմավարության նպատակներից է նաև արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներից է նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը: 

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա տարիներին, Հայաստանի տնտեսական զարգացման մակարդակով պայմանավորված, արտագաղթը գերակշռելու է ներգաղթին։  

«Հաշվի առնելով, որ արտագաղթը ներգաղթի համեմատ ավելի մեծ է լինելու՝ մենք առաջարկում ենք կենտրոնանալ այն սեռատարիքային խմբի վրա, որը պետության համար կարևոր է։ Պետք է հասկանալ՝ արդյոք այն երիտասա՞րդն է արտագաղթում, որը կարող էր մնալ և ամբողջ կյանքում ավելացված արժեք ստեղծել, թե՞ 50-60 տարեկան մարդիկ են գնում»,-ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է արտագաղթի հետ կապված նպատակաուղղված քաղաքականություն իրականացնի՝ սահմանելով առաջնահերթություն, թե ո՞ր տարիքային խումբն է իր համար կարևոր։ 

Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա փորձագետի կարծիքով պետք է փորձել այնպիսի միջավայր ձևավորել, որպեսզի այդ գործընթացն ուղղված լինի մարդկային կապիտալի որակի զարգացմանը։ 

«Պետք է փորձենք մարդկային կապիտալի զարգացման համար ստեղծել այնպիսի միջավայր, որ  թիրախային խումբ հանդիսացող մարդկանց համար այստեղ գալը ձեռնտու լինի»,-պարզաբանեց Ջրբաշյանը։

Այս նպատակներին հասնելու համատեքստում՝ նա կարևորեց  միգրացիոն ռազմավարություն ունենալու խնդիրը։ 

Մանրամասները՝ փոդքասթում։

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում