Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր է խնդրել. The New York Times

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը սկսել է հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր և ռադարներ ուղարկել Իրանին, որը սպառնացել է վրեժ լուծել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու իրանական աղբյուրի, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։ 

Նման տեղեկությունների տարածումից առաջ՝ օգոստոսի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերիի հետ: 

Թեհրան կատարած այցի ընթացքում Շոյգուն բանակցություններ է վարել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ 

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ լիակատար համագործակցության։ Բաղերին իր հերթին ընդգծել է երկու երկրների «խորը, երկարաժամկետ և ռազմավարական» հարաբերությունները։

Իր հերթին, Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնման, սակայն Իսրայելն «անպայման պատասխան կստանա իր հանցագործությունների համար»։ 

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին, որը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբների պատերազմի եզրին, և կոչ է արել կանխել հերթական աղետը։ 

Մերձավոր Արևելք

Բորելը Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ է տեսնում

 

Հայերեն Français Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված