Թուրքիա

Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական ​​հայցին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական ​​հայցին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ծրագրում է օգոստոսի 7-ին միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Հաագայի Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ է անցկացրել՝ կապված Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում հրեական պետության գործողությունների պատճառով Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել իր ռազմական գործողությունը Ռաֆահում և ձեռնարկել ցեղասպանության մեղադրանքները հետաքննող առաքելությունների Գազա մուտքն ապահովելու քայլեր:

«Չորեքշաբթի մենք նախատեսում ենք դոսյե ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար», - ասել է Ֆիդանը Կահիրեում իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ֆիդանը Եգիպտոս է ժամանել օգոստոսի 4-ին և կարողացել է այցելել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը՝ նշելով մարդասիրական օգնության մատակարարման և հրադադարի ապահովման կարևորությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում