Մարզեր

Ոսկեպարցիներն ակնկալում են սահմանամերձ բնակարանային ապահովման պետական ծրագրի շարունակություն. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ոսկեպարցիներն ակնկալում են սահմանամերձ բնակարանային ապահովման պետական ծրագրի շարունակություն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ոսկեպար և խոսել տեղի բնակիչների հետ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա նշել է, որ ոսկեպարցիներն ակնկալում են «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության»՝ 16 միլիոնների ծրագրի շարունակություն։

«Հանրապետությունում 2000 հայտ հաստատել ենք և տարբեր ահազանգեր ենք ստանում, որ չարաշահումներ կան, արդյունավետ չէ։ Մի քանի ամիս կվերլուծենք ծրագրի խնդիրները, ուղղակի մենք պետք է ժամանակ առ ժամանակ դադար վերցնենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, այնպես անենք, որ ավելի հասցեական լինի։ Ոսկեպարի զարգացման խնդիրը ձերը չէ, մերն է»,- բնակիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում