Վենեսուելայի նախագահը հայտնել է բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորականների զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորական է զոհվել, ուժային կառույցների ևս 120 աշխատակից վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ 

Երկրի ղեկավարը նշել է, որ անկարգությունների ընթացքում վնաս է հասցվել հիվանդանոցներին, համալսարաններին և հասարակական տրանսպորտին: 

Մադուրոն հավաստիացրել է, որ իրավապահ մարմիններն անպայման կբացահայտեն և պատասխանատվության կենթարկեն յուրաքանչյուրին, ով ուժայինների զոհվելու և վիրավորվելու պատճառ է դարձել:

Հայերեն