Մարզեր

Վարչապետը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին և «Բերրի վորլդ» ՍՊԸ-ի սեփականատերերի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության ներդրումային ծրագրի ընթացքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը այցելությունից տեսանյութեր է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հ-26, /Մ-4/ - Ենոքավան-Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Կառավարությունը 6.3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացրել է 642 մլն դրամ»,- գրել է Փաշինյանը։

Անդրադառնալով «Բերրի վորլդ» ՍՊԸ-ի սեփականատերերի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության ներդրումային ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն նոր թափ է ստացել և չմշակվող հողատարծքները վերածվել են դրախտավայրի։
«Ընկերությունն այժմ աշխատանքներն իրականացնում է շուրջ 16 հա ծավալով, իսկ նպատակը՝ մինչեւ 70 հա ընդլայնվելն է»,- գրել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում