Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ ռուսական ուժերն առաջխաղացում են գրանցում Դոնբասում։ Մի քանի հատվածներում ուկրաինական բանակի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։

Ըստ պարբերականի ռազմական մեկնաբան Իլյա Աբիշևի՝ հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել Պոկրովի և Տորեցկի հատվածում գտնվող ուկրաինական զինվորական ստորաբաժանումները։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերն իրենց դիրքերին են հարվածել 11 ուղղություններում։ Առաջնագծում տեղի է ունեցել 127 մարտական բախում։ 

Տեղի իշխանությունները հայտնել են, որ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում ռուսական ուժերի հարվածից բնակելի շենքում մեկ կին է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ 

Իսկ Խերսոնում, ըստ տեղի իշխանությունների, ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից 1 տղամարդ է զոհվել, 1 կին՝ վիրավորվել։ 

Ռուսական 4 ԱԹՍ-ի խոցման մասին հայտնել են նաև Դնոպրոպետրովսկի մարզում։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզում և Կրասնոդարի երկրամասում ուկրաինական 6 ԱԹՍ խոցելու մասին։ Իսկ Բելգորոդի մարզում, ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, Շեբեկինո քաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է տուժել։ 

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական ուժերը ԱԹՍ-ով հարվածել են նաև Դոնեցկի շուկաներից մեկին, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ 

Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները նաև հայտնում են կողմերի միջև զոհված զինծառայողների մարմինների փոխանակման մասին։ Ուկրաինան Ռուսաստանին վերադարձրել է 38 զոհված զինծառայողի մարմին, իսկ Ռուսաստանն Ուկրաինային՝ 250։ 

Հայերեն العربية Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին