Իրան

ԻՀՊԿ-ն հաստատել է իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում իրանցի ռազմական խորհրդականի մահը

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հաստատել է իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում իրանցի ռազմական խորհրդականի մահը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հաստատել է հուլիսի 30-ին Բեյրութում Իսրայելի ավիահարվածից իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդիի մահը և ցավակցություն հայտնել նրա ընտանիքին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից:

«Ցավակցություն եմ հայտնում Սիրիայում և Լիբանանում իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդիի ընտանիքին և ընկերներին, որը զոհվել է Բեյրութի հարավային արվարձաններին սիոնիստական ​վարչակարգի կործանիչ ինքնաթիռների ահաբեկչական հարձակման հետևանքով», - նշել է Սալամին։

Հուլիսի 30-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել է  Բեյրութին հարված հասցնելու մասին՝ նշելով, որ այդ նպատակային գործողության արդյունքում սպանվել է Ֆուադ Շուքրը։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի աջ ձեռքը և պատասխանատու էր օրերս Իսրայելի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 12 դեռահաս։ Շուքրի հետ միասին զոհվածների թվում է եղել իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին: Լիբանանում հաղորդել են նաև 1 կնոջ և 2 երեխայի զոհվելու մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում