Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարը հնարավոր է համարել Էրդողանի ու Ասադի հանդիպումը երրորդ երկրում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը հնարավոր է համարել Էրդողանի ու Ասադի հանդիպումը երրորդ երկրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը կարող են բանակցություններ վարել երրորդ երկրում: Անկարան ցանկանում է, որ Դամասկոսը երկխոսություն վարի սիրիական ընդդիմության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է Sabah թերթին տված հարցազրույցում։

«Եթե հանդիպումը կայանա, ապա այն տեղի կունենա երրորդ երկրում, բայց առայժմ` առանց հստակեցումների», - ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հայտարարում է հանդիպմանը Իրանի ներկայացուցիչների ներկայության կարևորության մասին, սակայն Անկարայի համար առաջնայինը հենց հանդիպման փաստն է։

Ֆիդանը նշել է, որ սիրիացի պաշտոնյաների հետ հանդիպման վայրի և ժամկետի շուրջ երկխոսությունը շարունակվում է, սակայն ստույգ ժամկետներ դեռ չկան։ Միևնույն ժամանակ սիրիական կողմը պատրաստակամություն է դրսևորում առանց նախապայմանների հանդիպման հարցում, նշել է նախարարը։ 

«Սիրիական ընդդիմության հետ հաշտվելը Սիրիայի իշխանությունների խնդիրն է, ես կարող եմ նրանց դրդել դա անելու, բայց ստիպել չեմ կարող», - նշել է Ֆիդանը։

Ավելի վաղ Türkiye թերթը հաղորդել էր, որ շուրջ 10 տարվա ընթացքում Էրդողանի և Ասադի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին, սահմանային հսկիչ անցակետում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում