Իրան

Իրանում կարծում են, որ Հանիյեի սպանությունն առանց ԱՄՆ-ի թույլտվության անհնար էր

1 րոպեի ընթերցում

Իրանում կարծում են, որ Հանիյեի սպանությունն առանց ԱՄՆ-ի թույլտվության անհնար էր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

«Այս սարսափելի հանցագործության մեջ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ որպես տարածաշրջանում իսրայելական վարչակարգի ռազմավարական դաշնակից և հիմնական աջակից, չի կարելի անտեսել։ Սա չէր կարող տեղի ունենալ՝ առանց Վաշինգտոնի թույլտվության և հետախուզական աջակցության», - ասել է Իրավանին՝ շեշտելով, որ այս իրավիճակը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ 

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն իր թիկնապահներից մեկի հետ սպանվել էր Թեհրանում իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Մինչ այդ նա մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ 

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում