ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի կողմից ձերբակալված 53 պաղեստինցիների մահվան մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թ. հոկտեմբերից ի վեր իսրայելցիների կողմից ձերբակալված հազարավոր պաղեստինցիներ դուրս են տարվել Գազայի հատվածից, ընդ որում, առնվազն 53 մարդ մահացել է Իսրայելի բանտերում և ռազմական օբյեկտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ)՝ Ժնևում հրապարակված զեկույցում։

«(2023 թվականի) հոկտեմբերի 7-ից հազարավոր պաղեստինցիներ, ներառյալ բժշկական անձնակազմ, հիվանդներ և հակամարտությունից փախչող տեղի բնակիչներ, ինչպես նաև գերի ընկած զինյալներ Գազայի հատվածից տարվել են Իսրայել՝ սովորաբար կապանքներով և կապած աչքերով: Նաև հազարավորները ձերբակալվել են Հորդանան գետի արևմտյան ափին և Իսրայելում», - նշվում է զեկույցում։ 

ՄԻԳՀՎ-ում արձանագրել են, որ որպես կանոն, «նրանց պահել են գաղտնի, առանց բացատրելու նրանց ձերբակալման պատճառները, առանց փաստաբանի հասանելիության կամ արդյունավետ դատական ​​վերահսկողության»: 

Ըստ զեկույցի՝ հայտնի է, որ առնվազն 53 պաղեստինցի կալանավորներ են մահացել իսրայելական ռազմական օբյեկտներում և բանտերում։

Զեկույցում բերված են տվյալներ կալանքի տակ գտնվողների  «սարսափելի պայմանների», ինչպես նաև «խոշտանգումների և  դատավարության երաշխիքների խախտումների» մասին, ինչը հարուցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի «լուրջ անհանգստությունը կամայականության և այդ կալանքների՝ ըստ էության պատժիչ բնույթի առիթով»: 

«Միջազգային իրավունքը պահանջում է, որ ազատությունից զրկված բոլորի հետ վերաբերվեն մարդկայնորեն և արժանապատվորեն, և այն խստիվ արգելում է խոշտանգումները կամ այլ դաժան վերաբերմունքը», - հիշեցրել է Թյուրքը: 

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անդրադարձել է նաև ՀԱՄԱՍ-ի մոտ հոկտեմբերից պահվող իսրայելցի պատանդների վիճակին՝ նշելով, որ նրանք ևս պահվում են սարսափելի պայմաններում, առանց բավարար սննդի և ջրի, սանիտարական վատ պայմաններում։ Ըստ զեկույցի՝ շատերին ծեծի են ենթարկում, ենթարկում սեռական բռնության։ Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին, մանրակրկիտ հետաքննել բոլոր միջադեպերը, որոնք հանգեցրել են միջազգային իրավունքի լուրջ խախտումների, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հայերեն Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում