ԱՄՆ-ն Իսրայելի և Լիբանանի միջև ստեղծված իրադրության դիվանագիտական ​կարգավորման կոչ է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կոչ է արել, որ Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, և կարծում է, որ զինված առճակատումից հնարավոր է խուսափել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Մանիլայում «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ Ֆիլիպինների կողմից՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էնրիկե Մանալոն և Գիլբերտո Թեոդորոն։

«Մենք Իսրայելի հյուսիսային սահմանին մեծ ակտիվություն ենք նկատում, և մեզ մտահոգում է, որ այս ամենը կարող է վերածվել լայնամասշտաբ հակամարտության։ Եվ ես չեմ կարծում, թե առճակատումն անխուսափելի է: Մենք կցանկանայինք, որ ամեն ինչ լուծվեր դիվանագիտական ​​ջանքերի միջոցով», - ասել է Օսթինը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ անկախ ամեն ինչից, Իսրայելն ի վիճակի է ռազմական գործողություններ իրականացնել Գազայի հատվածում և միաժամանակ Լիբանանում։ 

«Իսրայելն անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իրեն…. Մենք հանձնառու ենք օգնություն ցույց տալ Իսրայելին ինքնապաշտպանության համար այն ծավալով, որը կպահանջվի: Իհարկե, դա այն սցենարը չէ, որ մենք կցանկանայինք տեսնել։ Մենք կցանկանայինք, որ ամեն ինչ լուծվի դիվանագիտական ճանապարհով», - ասել է նա:

Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունն աճել է, երբ հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 12 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, որոնք գտնվում էին հարվածի ենթարկված ֆուտբոլի դաշտում։ Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է «Հեզբոլլահ»-ին, որը հայտնել է, որ առնչություն չունի հարձակմանը։

Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Լիբանանի 7 շրջաններում «Հեզբոլլահ»-ի թիրախների հարվածելու մասին

 

Հայերեն Français Русский

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-18/08/26