Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Լիբանանի 7 շրջաններում «Հեզբոլլահ»-ի թիրախների հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Լիբանանի 7 շրջաններում «Հեզբոլլահ»-ի թիրախների հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել շիաների «Հեզբոլլահ» շարժման «10 ահաբեկչական օբյեկտների» Լիբանանի հարավի յոթ տարբեր շրջաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

ԻՊԲ-ն նշում է նաև, որ գիշերվա ընթացքում ցամաքային և օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են «Հեզբոլլահ»-ին պատկանող զենքի պահեստներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, ռազմական օբյեկտներ և արձակման կայանք։ 

Լիբանանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով հուլիսի 27-ին Իսրայելում զոհվել էր 12 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, որոնք գտնվում էին հարվածի ենթարկված ֆուտբոլի դաշտում։ Իսրայելը սպառնացել է խստորեն պատասխանել այս հարձակմանը, որն, ըստ «Հեզբոլլահ»-ի, իր հետ առնչություն չունի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում